Շիրակ-2000 շարունակում է իր հաղթարշավը

11.05.2015

Շիրակ-2000 շարունակում է իր հաղթարշավը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի 4 մանկապատանեկան թիմեր անցած շաբաթ մասնակցել են իրենց տարիքային խմբերի առաջնություններում:


Շաբաթվա առաջին հանդիպումն անց է կացրել «Շիրակ-2000»-ը մայիսի 6-ին: Այդ օրը թիմը ք. Իջևանում հյուրընկալվել էր «Իջևան-2000» թիմին: Խաղն ավարտվել է «Շիրակ-2000»-ի հաղթանակով խոշոր` 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Էրիկ Սողոմոնյանը, Տիգրան Մարկարովը և Միշա Ղալաչյանը:

 

Երկու օր անց` մայիսի 8-ին, «Շիրակ-01» թիմը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ադանա-01»-ի հետ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:

 

Մայիսի 9-ին «Շիրակ-98»-ը առաջնության նախավերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Աբովյան-98»-ին: Վերջին տուրում հաղթանակը միայն հնարավորություն կտա «Շիրակ-98»-ին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:

 

Իսկ ահա մայիսի 10-ին գրանցեվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերի առաջին պարտությունը խոշոր հաշվով այս տարվա ընթացքում: «Շիրակ-99»-ը Երևանում հյուրընկալվելիս «Բանանց-99» թիմին պարտվել է 1:4 հաշվով: «Շիրակ-99»-ից միակ գնդակը խփել է Վահան Բիչախչյանը: Վերջինս այս գնդակով դարձել է միանձնյա առաջատար առաջնության ռմբարկուների ցուցակում: