Շիրակ-98 զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը

19.05.2015

Շիրակ-98 զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը

«Շիրակ-98» այս մրցաշրջանի վերջին հանդիպումն անցկացրեց, հյուրընկալել էր «Արնար-98» թիմին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպումն ավարտվեց «Շիրակ-98»-ի հաղթանակով` ոչ ֆուտբոլային 16:1 հաշվով: 9 գոլի հեղինակ է դարձել Արտուշ Միրզախանյանը, 5 գոլ հեղինակել է Ռուդիկ Մկրտչյանը, 4 գոլ` Վահե Թորոսյանը, և մեկ գոլ խփել է Հայկ Հեքիմյանը: Ավաղ, այս հաղթանակը դեռ բավարար չէր մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Տուրի մյուս` «Շիրակ-98»-ի համար վճռորոշ խաղում առաջնության առաջատար «Միկա-98» թիմը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Աբովյան-98»-ի նկատմամբ. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Աբովյան-98» վաստակած մեկ միավորով առաջ անցավ Շիրակ-98-ից և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Հավելենք, որ առաջնության ավարտին մնացել է մեկ հանդիպում` «Շենգավիթ-98» - «Արնար-98», որը կկայանա մայիսի 23-ին: Բայց անկախ այս հանդիպման արդյունքից մրցաշարային աղյուսակում փոփոխություններ այլևս չեն լինի:

Այսպիսով, Հայաստանի Մ18 առաջնության չեմպիոն հռչակվեց«Միկա-98» թիմը: Իսկ «Շիրակ-98»-ը վաստակած 31 միավորով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:


Ստորև ներկայացնում ենք առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հինգ տեղերն զբաղեցրած թիմերի ամփոփիչ ցուցակը` իրենց գրանցված արդյունքներով:

 
Տեղ Թիմ Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1    Միկա-98   18    12    6     0    49   13    42  
2    Փյունիկ-98 18 10 6 2 40 13 36
3    Աբովյան-98 18 10 2 6 46 27 32
4    Շիրակ-98 18  9 4 5 49 17 31
5    Մերջավան-98    18  8 4 6 39 29 28


Հավելենք, որ վերջին տուրում խփած 9 գնդակների շնորհիվ «Շիրակ-98»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արտուշ Միրզախանյանը գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Ընդհանուր առմամբ նա իր հաշվին է գրանցել 18 գնդակ: