Մեկնարկել է Հայաստանի Մ13 առաջնությունը

19.05.2015

Մեկնարկել է Հայաստանի Մ13 առաջնությունը

Անցած շաբաթ մկնարկել է Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնությունը` չորս ենթախմբերով: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկու թիմեր հնարավորություն են ստացել մասնակցելու այս առաջնությանը:


«Շիրակ-1-02» թիմը մասնակցում է առաջնության Բ ենթախմբում: Ի դեպ, Բ ենթախմբի հանդիպումներն անց են կացվում Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: «Շիրակ-1-02» թիմի մրցակիցներն են «Փյունիկ-1-02», «Ակադեմիա-1-02» և «Ծաղկունք-02» թիմերը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմն արդեն երկու հադիպում է անցկացրել: Մայիսի 13-ին առաջին հանդիպումում «Շիրակ-1-02» պարտվել է «Ակադեմիա-1-02» թիմին 1:4 հաշվով («Շիրակ-1-02» թիմից միակ գոլի հեղինակ է դարձել Ժորա Աթոյանը): Իսկ երկրորդ հանդիպումն անց է կացրել մայիսի 18-ին` ընդդեմ «Ծաղկունք-02»-ի: Այստեղ թիմը երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը. մեկական գնդակ խփել են Սամվել Ղուկասյանը, Ժորա Աթոյանը և Ռուբեն Պետրոսյանը: Վերջին հանդիպմանը «Շիրակ-1-02» թիմը մրցելու է «Փյունիկ-1-02»-ի դեմ: Այս խաղում միայն հաղթանակը հնարավորություն կտա «Շիրակ-1-02»-ին շարունակել պայքարը առաջնությունում:


«Շիրակ» ֆուտբոլային երկրորդ թիմը` «Շիրակ-2-02», մասնակցում է առաջնության Դ ենթախմբում, որը տեղի է ունենում քաղաք Նոյեմբերյանում: Այստեղ մրցակիցներն են «Բանանց-3-02», «ՎՖԴ-02» և «Թխաձոր-02» թիմերը: Մեկնարկային երկու հանդիպումները «Շիրակ-2-02» ավարտել է հաղթանակով: Նախ մայիսի 14-ին առավելության է հասել «ՎՖԴ-02»-ի նկատմամբ 2:1 հաշվով. գոլերի հեղինակներն են Ռաֆիկ Վարդանյանը և Հովիկ Մուրադյանը: Իսկ երկրորդ խաղում «Շիրակ-2-02» հաղթել է «Թխաձոր-02»-ին` 3:1 հաշվով. երկու գնդակ հեղինակել է Վրեժ Թորոսյանը և մեկ գնդակ` Հովիկ Մուրադյանը: Վերջին խաղում «Շիրակ-2-02» հանդիպելու է «Բանանց-3-02»-ին, բայց անկախ արդյունքից «Շիրակ-2-02» շարունակելու է մրցելույթներն առաջնության հաջորդ փուլում: