Շիրակ-2-02 հասավ մինչև 1/4 եզրափակիչ Մ13 առաջնությունում

05.06.2015

Շիրակ-2-02 հասավ մինչև 1/4 եզրափակիչ Մ13 առաջնությունում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկու թիմերն էլ ավարտեցին մրցելույթները Հայաստանի Մ-13տ առաջնությունում:


«Շիրակ-1-02» թիմը B ենթախմբի վերջին տուրում հանդիպել էր «Փյունիկ-1-02» թիմին: Այս խաղին միայն հաղթանակը «Շիրակ-1-02»-ին հնարավորություն կտար շարունակել պայքարը: Սակայն հանդիպումն ավարտվեց «Փյունիկ-1-02»-ի հաղթանակով նվազագույն հաշվով: Արդյունքում «Փյունիկ-1-02» դարձավ ենթախմբի առաջատար և երկրորդ տեղը զբաղեցրած «Ակադեմիա-1-02»-ի հետ միասին շարունակեց պայքարը քառորդ եզրափակչում:


Իսկ ահա D ենթախմբում «Շիրակ-2-02»-ը առաջին երկու խաղերի արդյունքում իր տեղն ապահովել էր քառորդ եզրափակչում: Ենթախբի վերջին տուրում «Շիրակ-2-02» ենթախմբում առաջին տեղի համար պայքարում էր «Բանանց-3-02»-ի հետ: Կրկին շիրակցիները ենթախմբի վերջին տուրում նվազագույն հաշվով պարտվեցին մրցակցին, և «Բանանց-3-02» դարձավ ենթախմբի հաղթող: Քառորդ եզրափակչում «Շիրակ-2-02»-ի մրցակիցն էր «Միկա-02»-ը, ով հանդես գալով C ենթախմբում` հաղթել էր բոլոր 3 հանդիպումներում: Քառորդ եզրափակչում հաղթողը որոշվում էր երկու հանդիպումների արդյունքում` մեկական հանդիպում մրցակիցների տնային մարզադաշտում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Միկայի մարզադաշտում: Այն ավարտվեց 8:2 հաշվով` հօգուտ միկացիների: Իսկ պատասխան խաղում շիրակցիներին հաջողվեց առավելության հասնել 3:2 հաշվով: Խփած և բաց թողած գնդակների տարբերության արդյունքում «Միկա-02» թիմը շարունակեց պայքարը կիսաեզրափակչում, իսկ «Շիրակ-2-02» թիմը դուրս մնաց հետագա պայքարից: