Մեկնարկել է Հայաստանի մանկապատանեկան առաջնությունը

13.09.2015

Մեկնարկել է Հայաստանի մանկապատանեկան առաջնությունը

«Շիրակի» մանկապատանեկան բոլոր թիմերը սկսել են ելույթները Հայաստանի  տարիքային խմբերի առաջնություններում: Անցկացված 6 հանդիպումներում շիրակցիները 4 հանդիպում ավարտել են հաղթանակով, իսկ 2 հանդիպում կրել են պարտություն:

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը, որն այս տարվանից է սկսել ելույթները Հայաստանի առաջնությանում և հանդես է գալիս Մ14 Աառաջնություն Ա ենթախմբում,

մեկնարկային տուրում 2:1 հաշվով պարտվեց «Փյունիկ-2-02»-ին։  «Շիրակ-2-02»-ից գոլի հեղինակ է դարձել Տիգրան Բաղդասարյանը։

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Բ ենթախումբ) 

 

«Շիրակ-1-02»-ը, որը նույնպես հադես է գալիս  Մ14 Աառաջնություն, սակայն Բ ենթախմբում, սեփական հարկի տակ խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ավան-02»-ի նկատմամբ։ «Շիրակ-1-02»-ից երկու գոլերի հեղինակ է դարձել  Ռաֆիկ Գրիգորյանը, մեկ գոլ էլ խփել է Մարտին Կարապետյանը։ 

 

Հայաստանի Մ15 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-01»- սեփական հարկի տակ խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասար-Կապան-01»-ի նկատմամբ։ «Շիրակ-01»-ից գոլերի հեղինակներ են դարձել Կարեն Սողոմոնյանը (2) և Վիկտոր Անտոնյանը (1): 

 

 

Հայաստանի Մ16 առաջնություն

 

«Շիրակ-2000», որն անցյալ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի Մ15 առաջնության Բ ենթախումբի հաղթող, հաջող մեկնարկեց նաև այս առաջնությունում։ Սեփական հարկի տակ Գևորգ Ալեքսանյանի սաները 2:0 հաշվով առավելության հասան «ՎՖԴ-2000»-ի նկատմամբ։ Գյումրեցիներից գոլի հեղինակ է դարձել է Վահագն Սարգսյանը, և գրանցվել է ինքնագոլ։

 

 

Հայաստանի Մ17 առաջնություն

 

Այս առաջնությում «Շիրակը» ակումբը ներկայացված է երկու թիմերով՝ «Շիրակ-1-98» և «Շիրակ-2-98»։ «Շիրակ-1-98»-ը Միրզախանյան Արտուշի խփած երգու գոլերի շնորհիվ վստահ հաղթանակ է տոնել «Էրեբունի-98»-ի նկատմամբ։ Իսկ «Շիրակ-2-98»-ը 1:3 հաշվով պարտվել է «Փյունիկ -1-98»-ին։  Մեր թիմից գոլի հեղինակ է դարձել Դավիթ Աբրեյանը։