Մանկապատանեկան առաջնություն. 3-րդ տուր

28.09.2015

Մանկապատանեկան առաջնություն. 3-րդ տուր

Կայացավ մանկապատանեկան առաջնության երրոդ տուրը։ Անցկացված 6 հանդիպումներում շիրակցիները 4 հանդիպում ավարտել են հաղթանակով,  1 հանդիպմանը կրել են պարտություն, 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։ 

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը նվազագույն 0։1 հաշվով հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել  «Էրեբունի-02 »-ի նկատմամբ։ «Շիրակ-2-02»-ից գոլի հեղինակ է դարձել Վրեժ Թորոսյանը։

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Բ ենթախումբ) 

 

«Շիրակ-1-02»- սեփական հարկի տակ խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գորիս-02»-ի նկատմամբ։ «Շիրակ-1-02»-ից մեկական գոլերի հեղինակ են դարձել  Ռաֆիկ Վարդանյանը, Արկադի Աղանյանը և Թոռնիկ Չարխիֆալաքյանը։ 

 

Հայաստանի Մ15 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-01»- սեփական հարկի տակ խոշոր՝6:0 հաշվով հաղթանակ է տարել «ՎՖԴ-01»-ի նկատմամբ։ «Շիրակ-01»-ից երկուական գոլերի հեղինակներ են դարձել Արման Քիշմիշյանը, Դավիթ Այվազյանը, իսկ մեկական գոլերի հեղինակներ էն դարձել  Արմեն Կարապետյանը և Կարապետ Հարությունյանը։ 

 

Հայաստանի Մ16 առաջնություն

 

«Շիրակ-2000» սեփական հարկի տակ  չկարողացավ արավելության հասնել Հայաստանի Մ15 հավաքական նկատմամբ՝ պարտվելով  2:3 հաշվով։ Գյումրեցիներից գոլի հեղինակներ են դարձել Էրիկ Սողոմոնյանը և Ալիկ Գևորգյանը։

 

 

Հայաստանի Մ17 առաջնություն

 

«Շիրակ-1-98»-ը Գյումրիում ոչ ոքի՝ 2:2 խաղաց  «Բանանց-1-98»-ի հետ։ Գյումրեցիներից գոլերի հեղինակ դարձան Արտուշ Միրզախանյանե և Հայկ Հեքիմյանը։ «Շիրակ-2-98»-ը սեփական հարկի տակ վստահ 2:0 հաշվով հաղթանակ է տոնել «Արարատ-98»-ի նկատմամբ։  «Շիրակ-2-98»-կազմում գոլերի հեղինակներ էն դարձել Առլեն Ծատուրյանը և Կառլոս Հայրապետյանը։