Մանկապատանեկան առաջնություն. 7-րդ տուր

28.10.2015

Մանկապատանեկան առաջնություն. 7-րդ տուր

Կայացավ մանկապատանեկան առաջնության 7-րդ տուրը։ Անցկացված 4 հանդիպումներում շիրակցիները  տոնեցին 2 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտվել է գյումրեցինրի պարտությամբ,  մեկ հանդիպում էլ՝ ոչ ոքի։ Այս տուրը բաց են թողել «Շիրակ-1-02»- ը և «Շիրակ-2000»-ը։ 

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը սեփական հարկի տակ  2։0հաշվով  հաղթել է «Բանանց-2-02»-ին։ «Շիրակ-2-02»-ից գոլերի հեղինակներ են դարձել Վրեժ Թորոսյանը և Տիգրան Բաղդասարյանը։ 

 

Հայաստանի Մ15 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-01»-ը հյուրընկալվելիս  2:1 հաշվով զիջել է Հավաքական Մ14-ին։ Գյումրեցիներից միակ գոլի հեղինակ է դարձել Կարապետ Հարությունյանը։ 

 

 

Հայաստանի Մ18 առաջնություն

 

«Շիրակ-1-98»-ը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Բանանց-2-98»-ի հետ։  

 

«Շիրակ-2-98»-ը սեփական հարկի տակ  3:0 հաշվով հաղթանակ է տոնել «Փյունիկ-2-98»- նկատմամբ։  Մեր թիմից գոլերի հեղինակներ են դարձել Վահան Բիչախչյանը, Առլեն Ծատուրյանը և Հակոբ Վարդանյանը։