Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
Գյումրու «Շիրակի» գլխավոր թիմում իր նորամուտը նշեց մեր ակադեմիայի սան, հարձակվող Ալբերտ Գարեգինյանը 15 տարեկան 288 օրական հասակում՝ խաղադաշտ մտնելով 89-րդ րոպեին։
Շնորհավորում ենք Ալբերտին, մաղթում գոլառատ ու հաղթական ընթացք։ Պատանի ֆուտբոլիստը նաև 5 խաղ է անցկացրել Առաջին խմբում՝ խփելով 4 գոլ։ Օրեր առաջ նա դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Առաջին խմբի երկրորդ տուրի մրցավեճում։
Посмотреть эту публикацию в Instagram