Գյումրու «Շիրակի» հարձակվող Ալբերտ Գարեգինյանը հրավեր է ստացել Մ17 Հայաստանի հավաքականից, որը մարզական հավաք է անցկացնում Ավանի ակադեմիայում: Հավաքը կտևի օգոստոսի 19-ից 22-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 15-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց Գյումրու «Շիրակի» գլխավոր թիմի կազմում՝ փոխարինման մտնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրի Երևանի «Արարատի» հետ արտագնա մրցավեճում։