Ստուգողական հանդիպում I «Շիրակ»-«Թելավի» I 15.07.23

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» հուլիսի 15-ին կանցկացնի ստուգողական երկրորդ հանդիպումը: Էդգար Թորոսյանի սաները Գյումրու Քաղաքային մարզադաշտում կընդունեն վրացական «Թելավիին»: Հանդիպման սկիզբը՝ 18:00:

Հիշեցնենք, որ ստուգողական առաջին խաղում շիրակցիները Գյումրիում մրցեցին Երևանի ԲԿՄԱ-ի հետ, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: