Փոփոխություն խաղացանկում. առաջնությունը կսկսենք Երևանում

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Շիրակը» տնային խաղում պետք է մրցեր «Վեստ Արմենիայի» հետ: Տեղի է ունեցել խաղի անցկացման վայրի փոփոխություն: 

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում նախատեսված է 2023 թվականի ամառային համահայկական խաղերի բացման արարողությունը և այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Սա նշանակում է, որ հուլիսի 29-ին Գյումրու քաղաքային մարզադաշտը պատրաստ չի լինի հանդիպման անցկացման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություններ է կատարել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղացանկում. «Շիրակ» — «Վեստ- Արմենիա» խաղը (նշանակված 29.07.2023 թվականին սկիզբը ժամը 19:00-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում) տեղափոխվել է ու կկայանա Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, սկիզբը 17:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Վեստ-Արմենիան»:

Համապատասխանաբար Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Շիրակ» խաղը (նշանակված Երևան Ջունիոր սպորտ մարզադաշտում) տեղափոխվել է Գյումրու քաղաքային մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Շիրակը»: