ՀՊԼ․ երրորդ և չորրորդ տուրերի խաղացանկը

ՀՖՖ Մրցումների բաժինը հաստատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երրորդ և չորրորդ տուրերի խաղացանկը։ Երրորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի դաշտում՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, կհյուրընկալվի Երևանի «Արարատին», խաղը տեղի կունենա օգոստոսի 17-ին, մեկնարկը՝ 18։00։

Չորրորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ՝ Գյումրու Քաղաքային ստադիոնում, կընդունի Չարենցավանի «Վանին», խաղը տեղի կունենա օգոստոսի 26-ին, մեկնարկը՝ 17։00։ Խաղացանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: