Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն։
Կոտդիվուարցի հարձակվողը «Շիրակի» գույներով 48 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերը հաշվի առած, խփել է 29 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանաներում Կոնեն «Շիրակի» կազմում անցկացրել է 44 խաղ, խփել է 28 գոլ։ 29-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ լեգեոներն է։