Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն։ Վերջինս sofascore հարթակի կողմից արժանացել է 8․2 գնահատականին ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նույն գնահատականին է արժանացել նաև «Շիրակի» դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։ Սերբ ֆուտբոլիստը փայլեց հատկապես մրցավեճի վերջում՝ երկու անգամ փրկելով թիմին տպավորիչ սեյվերով։