Ցավակցություն

Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, թիմի նախկին պետ Վաչիկ Մնացականյանը․ 64 տարեկան էր, հարգված ու սիրված անձնավորություն։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք Վաչիկ Մնացականյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անդառնալի կորստի կապակցությամբ։