Չստացվեց հաղթել տանը

Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության չորրորդ տուրում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ և պարտվեց 2։0 հաշվով։ Կայացած չորս տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն վեց միավոր։

Հաջորդ հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի մրցակցի դաշտում և Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կհյուրընկալվի Երևանի «Փյունիկին», խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, մեկնարկը՝ 16։30։