Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում մրցեց «Փյունիկի» հետ և պարտվեց 6։1 հաշվով։ Շիրակցիների կազմում միակ գոլը խփեց Ռոբերտ Դարբինյանը՝ գրավելով մրցակցի դարպասը 80-րդ րոպեին: Կայացած 23 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 25 միավոր։