Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում մրցեց «Նոայի» հետ և պարտվեց 2։1 հաշվով։ Շիրակցիների կազմում միակ գոլը խփեց Ռաֆիկ Միսակյանը՝ գրավելով մրցակցի դարպասը 38-րդ րոպեին: Կայացած 24 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 25 միավոր։
Նկատենք, որ առաջին կեսում «Շիրակի» դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը հետ մղեց երկու 11 մետրանոց հարված։
Եվս մեկը հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց խաղի ավարտից րոպեներ առաջ։ Մրցակիցը նշակետից դիպուկ գտնվեց։