Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում «Շիրակը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Շիրակցիների կազմում առաջին գոլը խփեց Սերյոժա Ուռուշանյանը՝ գրավելով մրցակցի դարպասը 72-րդ րոպեին: Հաղթական գնդակը 84-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ Տանտերերը հաշիվը բացել էին առաջին կեսի 22-րդ րոպեին։ Կայացած 25 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 28 միավոր։