Պարտություն հետաձգված խաղում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և պարտվեց 3։1 հաշվով։ Շիրակցիների կազմում միակ գոլը խփեց Լյովա Մրյանը՝ գրավելով մրցակցի դարպասը 88-րդ րոպեին: Կայացած 25 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 28 միավոր։ Հյուրերն աչքի էին ընկել 18-րդ, 44-րդ և 52-րդ րոպեներին։