Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով (2։1)։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Լյովա Մրյանը:
Հաջորդ տուրում շիրակցիները Գյումրու Քաղաքային մարզադաշտում կընդունեն Երևանի «Արարատ-Արմենիային»: Խաղը տեղի կունենա օգոստոսի 24-ին, խաղի սկիզբը՝ 18:00: Կայացած երեք տուրի հետո «Շիրակը» վաստակել է մեկ միավոր: