Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 12-րդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական դաշտում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ և պարտվեց 3:2 հաշվով: Շիրակցիների կազմում գոլերը խփեցին Ջեսե Ակիլան և Գագիկ Ակուլյանը: Երկուսն էլ իրենց առաջին գոլերը խփեցին Գյումրու «Շիրակի» կազմում:
«Շիրակի» ակադեմիայի սան Գագիկ Ակուլյանի համար հաշվետու մրցավեճն երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում: Երկու դեպքում էլ 20-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է ամբողջական հանդիպում:
Ինչ վերաբերում է Ակիլյաին, ապա 23-ամյա հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձը նշանավորեց գոլով: Նիգերիացուց ինը խաղ պահանջվեց անդրանիկ գոլը «Շիրակում» խփելու համար:



