Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Գյումրու «Շիրակը» Երևանում մրցեց տեղի «Փյունիկի» հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած մրցավեճն ավարտվեց տանտերերի հաղթանակով 3:0 հաշվով:
Ձմեռային ընդմիջումից հետո հաշվետու խաղն առաջինն էր շիրակցիների համար: Նախորդ տուրի ԲԿՄԱ-ի հետ տնային խաղը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Հաջորդ հանդիպումն Արսեն Հովհաննիսյանի սաները կանցկացնեն Գյումրիում՝ ընդունելով Երևանի «Նոային»: Խաղը տեղի կունենա Գյումրու Քաղաքային ստադիոնում մարտի 16-ին ժամը 19:00:


