Խաղը հետաձգվել է

Ձմեռային դադարից հետո Գյումրու «Շիրակի» մասնակցությամբ պաշտոնական առաջին խաղը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմաններից պատճառով: Շիրակցիները փետրվարի 28-ին Fastex Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում Գյումրիում պետք է ընդունեցին Երևանի ԲԿՄԱ-ին: Խաղի անցկացմա նոր ժամկետը դեռ հայտնի չէ: