Նոր մրցաշրջանին է նախապատրաստվում նաև «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի սաներն առաջին ստուգողական հանդիպումն են անցկացրել՝ Երևանում մրցելով «Փյունիկ ակադեմիայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Շիրակցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Տիգրան Սումբուլյանը:
Անցած մրցաշրջանի համեմատ «Շիրակ-2»-ի կազմը զգալիորեն փոխվել է. ակումբի գլխավոր թիմ տեղափոխված տղաների փոխարեն թիմի շարքերը համալրել են պատանի շատ ֆուտբոլիստներ: