«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմում տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը: Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Հովհաննիսյանին անմնացորդ նվիրման ու կատարած աշխատանքի համար: Արսեն Հովհաննիսյանը կշարունակի մնալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համակարգում:
Արսեն Հովհաննիսյան. «… «Շիրակն» իմ տունն է, ես ակումբի հետ եմ ու պատրաստ ամեն ինչով սատար լինել՝ հանուն նոր հաղթանակների»:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են մարզիչներ Էրիկ Նազարյանը և Տիգրան Գևորգյանը։ Դարպասապահների մարզիչն է Էդգար Մովսիսյանը: