Բարի գալուստ, Ռաֆայել Նազարյան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են մարզիչներ Էրիկ Նազարյանը և Տիգրան Գևորգյանը։ Դարպասապահների մարզիչն է Էդգար Մովսիսյանը: Շնորհավորում ենք Ռաֆայել Նազարյանին ու նրա օգնականներին նշանակման առթիվ, մաղթում հաղթական ընթացք:

Ռաֆայել Նազարյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում, գլխավորել է նաև Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները: