Անցել է մեկ ամսից ավելի, սակայն ՀՖՖ մեդիահարթակներով ներկայացվել են Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների պատասխանները, բացի «Շիրակ» ՖԱ պատասխանից: Այն դեպքում, երբ ՀՖՖ-ի փոփոխությունների առաջարկին պատասխանել էինք առաջինը: Խոսքը Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումների մասին է կապված ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ: Գուցե զբաղված են եղել ու վրիպել է նրանց տեսադաշտից: Ուստի եւս մեկ անգամ ենք հրապարակում մեր պատասխանն ու հորդորում այն հրապարակել ՀՖՖ մեդիահարթակներում:
ՀՖՖ-ի փոփոխությունների առաջարկին ի պատասխան
- Ասել ենք մինչ այս, պնդում ենք նաև հիմա. ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Հետևաբար միակ բանը, որը պետք է անեն ՀՖՖ գործող ղեկավարները՝ հեռանան ու դա անեն օր առաջ: Թերևս միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել հայկական ֆուտբոլը առողջացնելու մասին: