«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմում տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռաֆայել Նազարյանի և ակումբի կողմից որոշում է կայացվել չերկարաձգել այն ու դադարեցնել համագործակցությունը:
Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Նազարյանին և նրա շտաբի անդամներ Էրիկ Նազարյանին և Տիգրան Գևորգյանին կատարած աշխատանքի համար և մաղթում ամենալավը մարզչական գործում: