Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է: Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին:
Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:
Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր: Մինչ այս նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: