YoHealth-ը` «Շիրակի» տիտղոսային հովանավոր

SC Shirak x YoHealth. Ուժը գալիս է արմատներից, առաջընթացը՝ վստահ քայլերից: Ուրախ ենք հայտնել, որ մեր ակումբի և նորարարական YoHealth հարթակի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։ 2025/26 մրցաշրջանում YoHealth-ը կդառնա «Շիրակի» տիտղոսային հովանավորը։ «Շիրակը» միշտ եղել է տոկունության և կամքի խորհրդանիշ։ Այսօր այդ արժեքներին ավելանում է ևս մեկը՝ առողջ ապրելակերպը։