Լեգեոներները միացել են թիմին

Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմին արդեն միացել են լեգեոներները:

Այս անգամ գերակշռում էր գնդակով աշխատանքը՝ տարատեսակ վարժություններից մինչև երկկողմանի խաղ:

Թիմը կշարունակի աշխատել Գյումրու ֆուտբլի ակադեմիայում: Առջևում մարզական հավաքն է ու ստուգողական հանդիպումները: