Նախ կմրցենք ԲԿՄԱ-ի հետ, հետո կընդունենք «Թելավիին»

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Առաջիկա երկու խաղերում մեր մրցակիցները կլինեն Երևանի ԲԿՄԱ-ն ու վրացական «Թելավին»:

ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, իսկ վրացական թիմի հետ կմրցենք հուլիսի 15-ին: ԲԿՄԱ-ի հետ խաղի անցկացման վայրը դեռ հստակեցված չէ, իսկ ահա «Թելավիին» կընդունենք Գյումրու Քաղաքային մարզադաշտում:

Հանդիպումների ժամերի հետ կապված նախապես կտեղեկացնենք: