Սամիր Կոնեն արդեն միացել է ընդհանուր խմբին

Ծանր վնասվածքի պատճառով «Շիրակի» հարձակվող Աբդուլ Սամիր Կոնեն ստիպված եղավ ամիսներ բաց թողնել: Կոտդիվուարցին արդեն ապաքինվել է ու վերականգնման վերջին փուլում է:

Ֆուտբոլիստն արդեն աշխատում է ընդհանուր խմբում և կարճ ժամանակ անց կանցնի լիարժեք մարզումների՝ առանց որևէ սահմանափակման: