Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով Երևանի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Շիրակցիները գոլերը խփեցին առաջին կեսում, աչքի ընկան Լյովա Մրյանն ու Դոնալդ Կոդիան:
Երկրորդ կեսի սկզբնամասում «Շիրակի» մարզչական շտաբը ամբողջությամբ փոխեց կազմը՝ խաղաժամանակ տրամադրելով բոլոր ֆուտբոլիստներին:
Առաջին անգամ «Շիրակի» կազմում հանդիպում անցկացրեց Դմիտրիյե Պոբուլիչը, որը թիմի մեկնարկային կազմում: Թիմ վերադարձած Հրայր Մկոյանը նոր է ապաքինվել վնասվածքից և խաղին հետևում էր տրիբունայից:
Հուլիսի 10-ին կմեկնարկի շիրակցիները ուսումնամարզական հավաքը, որը թիմը կանցկացնի Գյումրիում: Առաջիկա ստուգողական հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին: Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Շիրակը» կհյուրընկալի վրացական «Թելավիին» (խաղի սկիզբը՝ 18:00):