«Թիմում հավատում ենք ու վստահում իրար». Համլետ Մնացականյան

Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմի կազմում մեծ թիվ են կազմում ակումբի սաները. որոնք անցած տարվանից պարբերաբար ստանում են գլխավոր թիմում խաղալու հնարավորություն: Նրանց թվում է կենտրոնական պաշտպան Համլետ Մնացականյանը, որը վերջերս նաև հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական ու մասնակցել ընկերական երկու հանդիպման: