Հաղթանակ ստուգողական երկրորդ խաղում

Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմն երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ ընդունելով վրացական «Թելավիին»: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ գյումրեցիների: Շիրակցիների կազմում հաշիվը 19-րդ րոպեին բացեց Սերյոժա Ուռուշանյանը, իսկ հաղթական գնդակը 82-րդ րոպեին խփեց Սուրեն Ծառուկյանը: