Վրացական «Թելավիի» հետ ստուգողական խաղից հետո Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստներն այցելեցին Գյումրու նորաբաց Alexandra Spa, որտեղ ներդաշնակված են պատմական վայրի հանգստությունը և ժամանակակից սպայի շքեղ առաջարկները: Հինն ու նորը միաձուլվել են՝ ստեղծելով կատարյալ պայմաններ հանգստի և վայելքի համար:
Հանրային բաղնիք գնալը գյումրեցիների համար եղել է ոչ միայն կենցաղի անբաժան մաս, այլ նաև զրույցի ու ընկերական հավաքույթների վայր: Բաղնիքները պատկանել են մեծահարուստներին ու կրել նրանց անունները: Գորկու փողոցում է գտնվել Գևորգ աղայի հայտնի բաղնիքը, որը վերջերս է վերաբացել իր դռները՝ ներկայանալով նոր շնչով ու նոր անունով՝ Ալեքսանդրա: