Հրայր Մկոյանի առաջին խաղը՝ վերադարձից հետո

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց վրացական «Թելավիի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Երկրորդ կեսում փոխարինման դուրս եկավ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, որը վերջերս է վերադարձել հարազատ թիմ: Հաշվետու մրցավեճը փորձառու պաշտպանի առաջին խաղն էր վերադարձից հետո: Խաղադաշտ դուրս գալուց հետո կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը ավագի թևկապը փոխանցեց Մկոյանին: