Արսեն Հովհաննիսյանը` անելիքների մասին

Գյումրու «Շիրակը» սկսել է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային փուլին: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը խոսել է առաջիկա անելիքների մասին:

«Սկսել ենք նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային փուլին: Կանցկացնենք նաև երկշաբաթյա ուսումնամարզական հավաք, նախատեսված է ստուգողական հինգ հանդիպում: Կարճ ասած՝ շատ աշխատանք ունենք անելու: Ամենակարևորը՝ բոլորս տրամադրված վերադարձել ենք արձակուրդից ու մտադիր ենք առավելագույնը քաղել մարզումներից և կազմ ու պատրաստ մոտենալ պաշտոնական խաղերին»: