Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական երրորդ հանդիպումն անցկացրեց՝ Ձորաղբյուրում մրցելով Երևանի «Արարատի» հետ, խաղն ավարտվեց 2։0 հաշվով հօգուտ մեր թիմի։ Շիրակցիներից գոլի հեղինակ դարձան Ռաֆիկ Միսակյանը և Դոնալդ Կոդիան։ Հաշիվը բացեցինք առաջին կեսում, իսկ երկրորդ գոլը խփեցինք ընդմիջումից հետո։
«Շիրակի» կազմն առաջին կեսում՝ Դարկո Վուկաշինովիչ, Ռոբերտ Դարբինյան, Հրայր Մկոյան, Համլետ Մնացականյան, Ալեքսա Վիդիչ, Սերյոժա Ուռուշանյան, Մաջիկո Տրաորե, Ռուդիկ Մկրտչյան, Ռաֆիկ Միսակյան, Ռազմիկ Հակոբյան, Դոնալդ Կոդիա։
Ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս եկան Լևոն Դարբինյանը և Սեդրիկ Դոն, իսկ արդեն երկրորդ կեսի ընթացքում՝ Սոկրատ Հովհաննիսյանը, Տիգրան Սումբուլյանը, Սերգեյ Մանուկյանը, Էմիլ Պապիկյանը, Լյովա Մրյանը, Հովհաննես Փահլևանյանը, Գագիկ Ակուլյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Ղուկասյանը։
Հաջորդ ստուգողական հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի փետրվարի 7-ին Երևանում, մրցակիցը կլինի Երևանի «Ալաշկերտը»։