Չորրորդ ստուգողականը

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական չորրորդ հանդիպումն անցկացրեց՝ Երևանում մրցելով Երևանի «Ալաշկերտի» հետ, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Շիրակցիներից գոլի հեղինակ դարձավ Լևոն Դարբինյանը՝ գրավելով մրցակցի դարպասն առաջին կեսում։

«Շիրակի» կազմն առաջին կեսում՝ Դարկո Վուկաշինովիչ, Ռոբերտ Դարբինյան, Սերյոժա Ուռուշանյան, Համլետ Մնացականյան, Ալեքսա Վիդիչ, Լևոն Դարբինյան, Մաջիկո Տրաորե, Ռաֆիկ Միսակյան, Ռազմիկ Հակոբյան, Դոնալդ Կոդիա, Մորի Կոնե։

Ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս եկան Սոկրատ Հովհաննիսյանը, Տիգրան Սումբուլյանը, Գագիկ Ակուլյանը, Հովհաննես Փահլևանյանը, Վազգեն Սարգսյանը, Էմիլ Պապիկյանը, Յուրի Վարդանյանը, Գրիգոր Ղումաշյանը և Սամվել Ղուկասյանը, իսկ Լյովա Մրյանը և Սերգեյ Մանուկյանը խաղադաշտ մտան առաջին կեսում։ Երկրորդ կեսի ընթացքում խաղաժամանակ ստացավ նաև Լյովա Կարապետյանը։