Հինգերորդ ստուգողականը

Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց՝ Թբիլիսիում մրցելով տեղի «Գագրայի» հետ և հաղթեց 4։2 (2:1) հաշվով։ Շիրակցիներից դուբլ ձևակերպեց Ռաֆիկ Միսակյանը, մեկական գոլ խփեցին Ռոբերտ Դարբինյանը և Լյովա Մրյանը։

«Շիրակի» կազմն առաջին կեսում՝ Դարկո Վուկաշինովիչ, Ռոբերտ Դարբինյան, Համլետ Մնացականյան, Հրայր Մկոյան, Ալեքսա Վիդիչ, Սերյոժա Ուռուշանյան, Լևոն Դարբինյան, Մաջիկո Տրաորե, Ռաֆիկ Միսակյան, Սեդրիկ Դո, Դոնալդ Կոդիա։

Երկրորդ կեսի ընթացքում խաղաժամանակ ստացան մարզչական շտաբի տրամադրության տակ եղած բոլոր խաղացողները, բացի Յուրի Վարդանյանից ու Հովհաննես Փահլևանյանից։ Հանդիպումը բաց թողեցին Մորի Կոնեն, Ռազմիկ Հակոբյանը և Ռուդիկ Մկրտչյանը։ Տիգրան Սումբուլյանը փաստաթղթային խնդրի պատճառով չի մեկնել թիմի հետ հավաքի։

Նախապատրաստական փուլի ընթացքում ընդհանուր հաշվով հաշվետու մրցավեճը հինգերորդն էր։ Հաջորդ ստուգողական հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի փետրվարի 16-ին, մրցակիցը կլինի Թբիլիսիի «Լոկոմոտիվը։»