Նախապատրաստական փուլն ավարտվեց

Նախապատրաստական փուլի ստուգողական հինգերորդ մրցավեճում Գյումրու «Շիրակը» տանը մրցեց Չարենցավանի «Վան» հետ, գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0: Մինչ այս շիրակցինեը հասցրել էին անցկացնել ևս չորս ստուգողական հանդիպում՝ երկու անգամ մրցելով «Ալաշկերտի» (4:2, 1:1), մեկական անգամ «Արարատ-Արմենիայի» (3:1) և «Ուրարտուի» (2:0) հետ:

Արսեն Հովհաննիսյանի գլխավորած թիմն ավարտեց նախապատրաստական փուլը: Առջևում նոր մրցաշրջանի առաջին խաղն է: Fastex Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Շիրակը» մրցակցի հարկի տակ մրցելու է Երևանի «Նոայի» հետ: