Պրեմիեր լիգա. առաջին տուրում կընդունենք «Վեստ Արմենիային»

Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը: Գյումրու «Շիրակը» առաջնությունը կսկսի «Վեստ Արմենիայի» հետ տնային խաղով:

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին: Ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը: