Առաջին խումբ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Առաջին խմբի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը: «Շիրակ-2»-ը կսկսի «Սյունիքի» հետ արտագնա խաղով, իսկ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Առաջին խմբի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ «Սյունիք»
2․ «Ալաշկերտ-2»
3․ «Արարատ-Արմենիա-2»
4․ «Արարատ-2»
5․ «Նոա-2»
6․ «Ուրարտու-2»
7․ Փյունիկ Ակադեմիա
8․ «Գանձասար»
9․ «Օնոր»
10․ ԲԿՄԱ-2
11. «Միկա»
12. «Լեռնային Արցախ»
13. «Նիկարմ»
14. «Շիրակ-2»
15. «Անդրանիկ»