Գյումրու «Շիրակը» նոր մրցաշրջանը սկսեց Երևանի ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղով։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած մրցավեճն ավարտվեց 0։0 հաշվով։ Գյումրեցիները հաջորդ տուրում սեփական հարկի տակ կընդունեն Երևանի «Նոային», խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին (19:00)։


