Հաղթանակ Գյումրիում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության տասնչորսերորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Բամբա Մեսսամբան, մեկ գոլ խփեց Հովհաննես Փահլևանյանը։ Կայացած տասնչորս տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 17 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները մրցակցի հարկի տակ կհյուրընկալվեն Երևանի «Ուրարտուին»։ Խաղը տեղի կունենա նոյեմբերի 28-ին (18:00):