Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Նոային» և պարտվեց 4։3 հաշվով։ Մեր թիմի կազմում մեկական գոլ խփեցին Գրիգոր Ղումաշյանը և Սերգեյ Մանուկյանը, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց մրցակցի ֆուտբոլիստը։ Կայացած երկու տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն մեկ միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաներն Երևանի «Ջունիոր Սպորտում» կհյուրընկալվեն Կապանի «Գանձասարին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին (20:00):


