Հաղթանակ Երևանում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 1։0 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ ու հաղթական գոլը խփեց Վազգեն Սարգսյանը։ Կայացած երեք տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն չորս միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Գյումրու Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալեն Երևանի «Ուրարտուին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 22-ին (18:00):